Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններին հղումով:
Նշվում է, որ դրանք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում ու շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: Երևանի ու Բաքվի միջև կապի թեժ գիծ է գործում,- հայտնել են նախարարությունում ու հավելել, որ այն կարծիքին են, որ այս ամենը բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին է խոսում»:
Պարզաբանվել է նաև, որ, այնուամենայնիվ, կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել:
Ինչ վերաբերում է կողմերի միջև առարկայական խոսակցության վերսկսմանը, ապա գերատեսչությունում հույս են հայտնել, որ այն դրական ընթացք կստանա: