|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ` հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներից մեկին էր մոտեցել 1968 թ. ծնված Վերգինե Հ.-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 13.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 40 շենքի շքամուտքում` վերելակի մոտ, մի անծանոթ երիտասարդ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտից, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է պոկված շղթա: Վարդան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: