Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բոլոր գործիքները. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկած` «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
«Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ` գործադիրի թափանցիկ աշխատանքներն ապահովելու համար։ Թափանցիկության մեջ մեզ բացակայում է հետևողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել: Իսկ մենք այդ պրոբլեմն ունենք, մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողականորեն չաշխատենք, այդ խնդիրը վաղ, թե շուտ կկրկնվի»,- նշեց նա։
Ըստ Պողոսյանի` լիարժեք թափանցիկության համար պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմնավորեն իրենց գործողությունները, և ամենադժվարը հիմնավորումների մասն է։ «Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան»,- ասաց նա։
Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել այս մշակույթին ու բարձր մակարդակի վերահսկողություն իրականացնել։