կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 11:04
Աշխարհ

Հաֆթարը ԱՄՆ-ին կոչ է արել միջազգային վերահսկողություն իրականացնել Լիբիայի սահմանների վրա

Հաֆթարը ԱՄՆ-ին կոչ է արել միջազգային վերահսկողություն իրականացնել Լիբիայի սահմանների վրա

Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Հալիֆե Հաֆթարի գլխավորությամբ, հաղորդագրություն է ուղարկել Վաշինգտոն՝ խնդրելով միջազգային վերահսկողություն հաստատել Լիբիայի սահմանների վրա. հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Վերահսկողության հաստատման նպատակը Ազգային համաձայնության կառավարությանը օգնելու համար Թուրքիայի կողմից լրացուցիչ ուժերի տեղափոխումը խոչընդոտելն է:

«ԼԱԲ-ը պնդում է միջազգային հսկողություն ցամաքային և ծովային տերմինալների վրա, որպեսզի կանխվի զենքը ԱՀԿ ձեռքը ընկնելը և թույլ չտրվի Անկարայի կողմից զենքի սարքավորումների տեղափոխումը երկիր», - նշվում է հաղորդագրության մեջ: Մի քանի օր առաջ Հալիֆե Հաֆթարը նշել էր, որ Թուրքիան շարունակում է Լիբիա ուղարկել տարբեր ազգությունների, ոչ միայն սիրիացի վարձկաններ,:

ԱՀԿ- ն՝ վարչապետ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, խնդրել է Թուրքիային օգնություն ցույց տալ մարշալի ուժերի դեմ պայքարում՝ 2019-ի վերջին: Թուրքիան սիրիական ընդդիմությունից հազարավոր մարտիկներ է տեղակայել Լիբիա: Թուրքական աջակցության շնորհիվ Տրիպոլիի պաշարումը վերացվեց 2020 թվականի հունիսին։