|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը` «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի ու դրա քաղաքացիների հետ»: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը. տեղեկացնում է Yerkirmedia-ն:
«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:
Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը սենատորով և Ներկայացուցիչների պալատում` մեկ անդամով: