|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կառավարության այս շաբաթվա օրակարգի նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում` Արմավիրի մարզպետարանի «Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության անցկացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցը:
Ըստ հիմնավորման, հաշվի առնելով 2017 թվականից ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում Չեխիայի հանրապետության կողմից նախատեսվող աղբի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքների սկիզբը, նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում իրականացնել «Կանաչ և մաքուր համայնք, աղբի տեսակավորում, ինքնագիտակցության բարձրացում» թեմաներով դասընթացներ:
Ներկայացվող նախահաշվում 2017 թվականի ընդհանուր ծախսը կազմում է 4089.5 հազ. դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով՝ 619.5 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է օգտագործել քարոզչական դասընթացների և հանդիպումների կազմակերպիչների գործուղման ծախսերի նպատակով:
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով՝ 800.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է ծախսել քարոզչական նյութերի` մասնավորապես գունավոր բուկլետների տպագրման համար:
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 2670.0 հազ. դրամ: Գումարը նախատեսվում է ծախսել թվով 6 համակարգիչների և թվով 3 բազմաֆունկցիոնալ տպիչների գնման համար, որը պետք է տրամադրվի դպրոցների միջև «աղբի տեսակավորում» մրցույթի կազմակերպման արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցնող դպրոցներին, որպես մրցանակներ: