Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արմավիրի մարզի 14 դպրոցներում այսուհետեւ կիրականացվի թափոնների տեսակավորում: Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում տեղադրվել են շուրջ 100 տեսակավորման ամաններ՝ նախատեսված պլաստիկ եւ թղթե թափոնների համար:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Լիտվայի դեսպանության երկրորդ քարտուղարը, Արմավիրի մարզպետարանից եւ համայնքապետարանից ներկայացուցիչներ, դպրոցների ղեկավար անձնակազմը ու «Այ Էս Էս Դի» ՀԿ թիմը:
Ծրագիրն իրաանացնում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության եւ Լիտվայի զարգացման համագործակցության եւ ժողովրդավարության խթանման ծրագրի աջակցությամբ:
Արմավիրի մարզում է «Այ Էս Էս Դի»-ն համագործակցում է ընդհանուր առմամբ 35 պետական եւ մասնավոր հաստատությունների հետ:
«Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ-ից: Նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման եւ վերամշակման մշակույթի ձեւավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման եւ թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։
Տեսանյութը՝ այստեղ: