կարևոր
8650 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-05 12:48
Արցախ Հասարակություն

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն բռնի տեղահանվածները քաղաքացիություն ստանալու համար

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն բռնի տեղահանվածները քաղաքացիություն ստանալու համար

Ներքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախից բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի վերաբերյալ.

Նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,

– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,

– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ: