Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում կառավարության 2017-2020թթ ծրագրի քննարկման ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր ելւոյթում անդրադարձավ հակակարկտային ցաների ներդրման հարցին:
«Գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսում ենք վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ստեղծել հակակարկտային պաշտպանության համակարգի առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռային պաշտպանության ժամանակակակից միջոցներ»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրական համակարգի ներդրմամբ ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել: Այն կունենա կրկնակի էֆեկտ՝ կբարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը և կապահովենք նոր ներդրումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2018 թվականից սկսել ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը:
Թվարկված ծրագրերից զատ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավորություններ ստեղծվի փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի նրանք միավորվեն և մեկ ապրանքանիշի անվան ներքո արտահանեն իրենց արտադրանքը: