|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` 2017թ. փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 20 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը` այն դարձնելով մինչև 4 միլիոն դրամ, հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը:
Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ առաջացել է քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն: Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ` հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունի հանրային վտանգավորության բարձր աստիճան:
Ելնելով վերոնշյալից` տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ նախագահին հանձնարարվեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, և առկա են դրանց վարչական վարույթի` քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները: