կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-30 09:58
Քաղաքական

Չի բացառվում, որ ռուսական կողմից հակահայկական գործողություններն ավելի կտրուկ կլինեն. «Ժողովուրդ»

Չի բացառվում, որ ռուսական կողմից հակահայկական գործողություններն ավելի կտրուկ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է.«Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է: «ՆՏՎ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» նախօրեին հեռարձակված թողարկումն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ և այսպես շա­րունակ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տվել՝ ՀՀ-ԵՄ հա­մաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ Հայաստանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը: Այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն խնդրեց, ենթադրվեց, թե նման իրավի­ճակ այլևս չի կրկնվի: Թեև այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ու հիմա էլ ռուսական մասնավոր հեռուստաընկերությունն է հակահայկական շոու բեմադրում հասարակության մեջ հակահայկական տրամադրություն ձևավորելով:

 Իհարկե, պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակա­հայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: