կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 13:50
Քաղաքական

Քոչարյանը չի կարծում, որ Հայաստանում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձեր կլինեն

Քոչարյանը չի կարծում, որ Հայաստանում  արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձեր կլինեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղեգծում անգամ գնա շրջադարձի, ապա դա  կանի փափուկ կերպով: Այդ մասին նա ասել է РИА Новости-ի հետ զրույցում:

«Մեր իրավիճակում բարդ է մոտեցումները կտրուկ փոխելը: Մենք ՀԱՊԿ-ի հետ հստակ ռազմաքաղաքական  դաշինք ունենք, և ինչ-որ տեսանելի այլընտրանք դրան չկա: Ես կարծում եմ, որ եթե անգամ լինեն որոշ շրջադարձեր, ապա կարվեն փափուկ կերպով»,-ասել է Քոչարյանը:

Նրա կարծիքով` անցյալում Փաշինյանը ծայրահեղական մոտեցումներ ուներ: «Սակայն մի բան է լինել ընդդիմություն և ասել, որ ՀՀ-ից պետք դուրս բերել ռազմաբազաները, պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին և այլն, այլ հարց է, երբ դու պարզապես պատասխանատվություն ես կրում անվտանգության համար և սկսում ես ռեալ նայել այն ամենին, ինչ պետք է անել»,- ասել է Քոչարյանը: Այլ  հարց է, ըստ նրա, թե որքանով դա անկեղծ կլինի:

Պատասխանելով հարցին` տեսնո՞ւմ է ՌԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու փորձեր, Քոչարյանը պատասխանել է կատակով. «Վերջերս Comedy club-ը Երևանում շատ հետաքրքիր համար ցուցադրեց, երբ մի քանի երկրներ քննարկում  են իրենց հարաբերությունները: Նրանք շատ դիպուկ և հումորով նկարագրեցին այն, ինչ ներկայումս կատարվում է, և այն, ինչ, հավանաբար, կկատարվի առաջիկա 2-3 տարիներին»: