կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-25 12:40
Քաղաքական

Չի բացառվում, որ ռուսական ինքնաթիռը ԱՄՆ-ի կողմից խոցված լինի. թուրքագետ

Չի բացառվում, որ ռուսական ինքնաթիռը ԱՄՆ-ի կողմից խոցված լինի. թուրքագետ

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն ապշեցուցիչ էր`ինչպես ժամանակի առումով, այնպես էլ կատարման մեխանիզմի տեսանկյունից. այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Ամբողջ աշխարհը ԻՊ կոչված ահաբեկիչներով էր ցնցած: Ռուսական ինքնաթիռների հարվածների շնորհիվ Ասադի զինվորները վերահսկողություն են սահմանում, և հանկարծ թուրքերը խոցեցին ռուսական ինքնաթիռ: ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով թուրքերից պահանջել է մի շարք ռազմաօդային բազաներ, և թուրքերն էլ տվել են: Հարցը շատ նուրբ է, որ ակնհայտորեն մեղադրես ԱՄՆ-ին»,- ասաց թուրքագետը` հավելելով` չի բացառվում, որ ամերիկյան հրթիռներով են խոցել ռուսական ինքնաթիռը:

Չաքրյանի կարծիքով` դժվար թե Ռուսաստանը լուրջ պատժամիջոցներ կիրառի և ռուս-թուրքական հարաբերություններն էլ նկատելի վատթարացման գնան: «Պուտինի խոսնակն ասաց, որ ռազմական պատասխան չեն տալու, գազի մատակարարումը շարունակվելու է նույն կերպ: Ընդամենը Լավրովի այցը չեղյալ հայտարարել էր միայն լուրջ պատժամիջոց»,- նշեց թուրքագետը:

Ի դեպ, Չաքրյանը հայտարարեց` չի բացառվում, որ ռուսական ինքնաթիռը ԱՄՆ-ի կողմից խոցված լինի: «Իրարամերժ են Պուտինի և ՌԴ ՊՆ-ի հայտարարությունները: Հավանաբար ՊՆ-ն մի բան գիտի: Ռուսաստանի առաջխաղացումը Սիրիայում ԱՄՆ-ին բոլորովին դուր չի գալիս»,- նշեց թուրքագետը` հավելելով, որ «Վիկիլիքս»-ը հայտարարություն էր արել, որ ռուսական ինքնաթիռը ընդամենը 17 վայրկյան է խախտել սահմանը:

«Զարմանալի էր, թե ինքնաթիռն ինչո՞ւ էր դանդաղ գնում, ինչո՞ւ էր առանց կործանիչների, եթե ռազմական նպատակներ ունենային, կործանիչներ էլ կուղեկցեին»,- կարծիք հայտնեց Չաքրյանը: