|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նոյեմբերի 26-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 28-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղից Բերդիկ գյուղ տանող ճանապարհահատվածում վրաերթ է կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, հիշյալ տղամարդն իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին` Բերդիկ գյուղի խաչմերուկի մոտ, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մանուկ Գեմբիկյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: