Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A եւ B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր): A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86:
Մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ, այդ թվում` 23 միջազգային գրոսմայստեր եւ նույնքան միջազգային վարպետ:
Նոյեմբերի 22-ին կայացած բացման արարողության օրն անցկացվեց կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարում հանդես եկավ 14 երկրի 200 շախմատիստ:
Հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր: Նույնքան միավոր ունեցան եւս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց երրորդ տեղը:
Կանանցից լավագույն արդյունք ցույց տվեց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ):
Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները: