Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում ավարտվեց "Աերոֆլոտ-օփեն" փառատոնի C մրցաշարը, որում տպավորիչ հաղթանակներ տոնեցին հայ շախմատիստները: Վերջին մրցափուլում Դավիթ Շահինյանն առավելության հասավ Արթուր Ղարագյոզյանի նկատմամբ և 9-ը հնարավորից վաստակելով 8 միավոր` դարձավ մրցաշարի հաղթող:
Շահինյանը գերազանց անցակացրեց մրցաշարը` տոնելով 7 հաղթանակ և ընդամենը 2 պարտիա ավարտեց ոչ-ոքիով: Հաղթողից ընդամենը կես քայլ հետ մնաց և 2-րդ տեղը գրավեց Տիգրան Սիմոնյանը, ով վերջին մրցափուլում առավելության հասավ ռուսաստանցի Տատյանա Վարվարովայի նկատմամբ: Տիգրանը երկար ժամանակ մրցաշարի առաջատարն էր, սակայն 8-րդ մրցափուլում պարտվելով Շահինյանին` զիջեց առաջատարի դիրքը: Դա Տիգրանի միակ պարտություն էր, մնացած պարտիաներից 7-ում նա հաղթել էր և միայն մեկն է ավարտվել ոչ-ոքի: Երրորդ տեղը գրավեց Ռուսաստանը ներկայացնող Էդուրդ Բարսամյանը վերջին մրցափուլում առավելության հասնելով Վարդան Խոջոյանի նկատմամբ, և վաստակելով 7 միավոր, ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: 6,5 միավոր վաստակեցին 4 շախմատիստներ, որոնք զբաղեցրին 4-8-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներվ 4-րդ տեղը գրավեց Արթուր Ղարագյոզյանը, իսկ 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սարգիս Մանուկյանը: Վարդան Խոջոյանը 6 միավորով 9-րդն էր, իսկ Արամ Պլուզյանը նույնքան միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Մանուել Պետրոսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 37-րդ տեղը: