|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց` արդյո՞ք երեկվա և այսօրվա հանդիպումների արդյունքում հաջողվեց որևէ առաջընթացի հասնել, և քանի որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպում է նախատեսված, մինչ այդ օրը պատրաստ կլինի՞ ինչ-որ փաստաթուղթ:
Նալբանդյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, որ նման հանդիպում է նախատեսված: «Ինչ վերաբերում է ինչ-որ կտրուկ առաջընթացի, ես մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասացի, որ այստեղ դժվար է անիվ հորինել. կարգավորման հիմնական տարրերը, սկզբունքներն արդեն դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշ նյութ: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք չենք ուզում բանակցել հիմնական սկզբունքների շուրջ, իսկ դուք խոսում եք ինչ-որ առաջընթացի մասին: Սակայն, չնայած Ադրբեջանի նման ապակառուցողական դիրքորոշմանը, անշուշտ, պետք է շարունակել բանակցությունները, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: