Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցները կանգնած են լուրջ վտանգի առջև: 1920-ականներին դպրոցների` 138-ի հասնող թիվն այժմ 24 է: Աշակերտների թիվը նույնպես անհամեմատ նվազել է:
Թուրքական Hurriyet-ը զրուցել է ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների ներկայացուցիչների հետ: Պարզվում է՝ մի ժամանակ հարյուր աշակերտունեցող հունական դպրոցներից մեկում այժմ սովորում է ընդամենը երեք հույն: Նույն պատկերն է նաև ասորական դպրոցներում:
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ, ներկայացուցիչների մեջլիսի անդամ, Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանի հիմնադրամի նախագահ Թորոս Ալջանը թերթի հետ զրույցում նշել է, որ հայկական դպրոցները իրենց կարիքները կարողանում են հոգալ նվիրատվությունների շնորհիվ: Թուրքիայում ներկայումս գործում է 16 հայկական դպրոց: Դադյան դպրոցի ներկայացուցիչներից Արսեն Արշըքը թերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ներկայումս կա 60.000 հայ բնակչություն, իսկ 1950-ականների վերջին 25 դպրոցներում եղել է 9000 աշակերտ:
«Իսկ այժմ մնացել է ընդամենը 16 դպրոց, որտեղ սովորում է 3000 աշակերտ: Երկրում կրթության ոլորտում կատարված փոփոխություններն ազդում են նաև մեր դպրոցների վրա: Ֆիզիկայի, մաթեմատիկայի և մի քանի այլ առարկաների քննությունները կենտրոնացված են դարձրել, հետևաբար` մեր աշակերտներին զրկել են այս առարկանների քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորությունից»,- ասել է նա: