Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Armenpress-ի հետ հարցազրույցում ասել է. «Եթե Թուրքիան ցանկանում է հարաբերությունները բարելավել Հայաստանի հետ, նախ` թող ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու սահմանը բացի»:
Ինչպես հայտնում է Hurriyet.com-ը, դեկտեմբերի 12-ին Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցի մասին Քոչարյանն ասել է. «Սադրիչ հայտարարություններ անելու փոխարեն Երևանում այցելեք Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ մեկ րոպե լռությամբ հարգեք անմեղ զոհերի հիշատակը։ Եթե Թուրքիան ցանկանում է հարևան երկրների հետ իր հարաբերությունները արագ բարելավել, նախ պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունն ու բացել Հայաստան-Թուրքիա սահմանը»:
Ըստ լրատվամիջոցների` Դավութօղլուն պատրաստվում է «Ղարաբաղի առաջարկով» հանդես գալ` սահմանների բացման համար պայման է ներկայացնելու Հայաստանին` «Ադրբեջանի 7 օկուպացված շրջաններից» առնվազն 2-ից հեռանալու դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի: Նա հավաստիացրել է, որ այս պայմանի ընդունումը կնպաստի Հայաստանի առևտրին: