|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Թուրքական կայքերը նույնքան չեն արձագանքել Քիմ Քարդաշյանի` Ծիծեռնակաբերդ այցելությանը, ինչքան նրա` Հայաստան այցելությանը:
Թուրքական Hurriyet-ը մի քանի տողով ներկայացրել է Քիմի` Ծիծեռնակաբերդ այցը: «ՀԱՅԿԱԿԱՆ ծագում ունեցող ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան կատարած 8-օրյա այցի ընթացքում այցելել է «ցեղասպանության» հուշաամալիր: Քիմն ու քույրը` Քլոեն, «ցեղասպանության զոհերի» հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո կարմիր կակաչներ են դրել հուշահամալիրում»,- գրել է կայքը` դարձյալ հերքելով Ցեղասպանության փաստը: