կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 11:39
Տարածաշրջան

Աքսորելո՞ւ եք մեզ. թուրքական Hurriyet-ը բաց նամակ է հղել Էրդողանին

Աքսորելո՞ւ եք մեզ. թուրքական Hurriyet-ը բաց նամակ է հղել Էրդողանին

Թուրքական Hurriyet լրատվական կայքը բաց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ արշավ է սկսել որոշ կայքերի, հատկապես՝ Hurriyet-ի դեմ:

 

Հիշեցնելով բոլոր այն լուրերը, որոնց պատճառով էլ Էրդողանն ու Դավութօղլուն զրպարտել են կայքին, Hurriyet-ը բաց նամակում շեշտել է, որ լուրերի յուրաքանչյուր տողի համար հիմք են ընդունվել նրանց խոսքերը:

 

Այնուհետև կայքը դիմել է Էրդողանին. «Ձեր նպատակն ի՞նչ է: Ի՞նչ եք ուզում Դուք մեզանից: Ակնհայտ անարդարություններով, խեղաթյուրումներով, ուժով և ենթադրություններով ինչո՞ւ եք մեզ վրա հարձակվում: Ինչո՞ւ եք մեզ թիրախ դարձնում: Աքսորելո՞ւ եք մեզ: Ստիպելու եք մնա՞լ: Ի՞նչ եք անելու: Ինչպես կասեր վարպետ Նաջիփ Ֆազըլը՝ «Սեփական երկրում` տարօրինակ, սեփական հայրենիքում՝ իրավազուրկ»: Այդպիսի՞ն եք ուզում դարձնել մեզ:

Հարգելի նախագահ

Մեզ ասում եք` «վախով եք ապրում»: Ինչի՞ց վախենանք: Ժողովրդավար երկրի նախագահն իր քաղաքացիներին ինչո՞ւ պետք է ասի, որ վախով են ապրում: Վախն ու ժողովրդավարությունը միմյանց հետ արտասանվող հասկացություննե՞ր են:

 

Հարգելինախագահ


Եթե նկատի ունեք Սահմանադրության երաշխավորած մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, քննադատելու ազատությունը և նման իրավունքներից` վախը…, ապա պետք է իմանաք, որ այս ազատությունները կպաշտպանենք առանց վախի»: