կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 13:50
Տարածաշրջան

Մոռացե՞լ է, որ մեր խմբագիրն էլ ահաբեկչությունից է զոհվել. Hurriyet-ի պատասխանը՝ Դավութօղլուին

Մոռացե՞լ է, որ մեր խմբագիրն էլ ահաբեկչությունից է զոհվել. Hurriyet-ի պատասխանը՝ Դավութօղլուին

Հայտնել էինք, որ Կ.Պոլսի գլխավոր դատախազությունը հայտնի Hürriyet, Cumhuriyet, Posta և Bugün թերթերի նկատմամբ հետաքննութուն էր սկսել՝ «ահաբեկչական գործողություններ քարոզելու» մեղադրանքով

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ իր հրահանգով է մի շարք ԶԼՄ-ների մուտքն արգելվել մահացած դատախազ Մեհմեդ Սելիմ Քիրազի հուղարկավորման արարողությանը, քանի այդ ԶԼՄ-ներում տեղադրվել էր դատախազի նկարը` նրան պատանդ վերցրած զինյալի կողմից ատրճանակը գլխին պահած:

 

Hurriyet պարբերականը, Դավութօղլուին ի պատասխան, հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում. «Մենք ընդամենը ուզում ենք լրագրությամբ զբաղվել:  Մենք չենք ուզում առնչվել ոստիկանների կողմից մեր դեմ դրված արգելքների և սահմանափակումների հետ»:

 

Թերթը հայտնել է, որ չի ընդունում Դավութօղլուի այն որակումը, թե պատանդ վերցված դատախազի լուսանկարով լուր հրապարակելը «անպատվություն» և «ահաբեկչության քարոզչություն» է:

 

Բացի այդ` թերթը նշել է, որ Hurriyet-ին «ահաբեկչություն քարոզելու» մեջ մեղադրելն անհարիր է: «Դավութօղլուն հնարավոր է մոռացել է մեր թերթի նախկին խմբագիր Չեթին Էմեչի՝ ահաբեկչության զոհ դարձած լինելը»,-ասվում է թերթի տարածած հայտարարության մեջ:

 

«Քաղաքական ակտիվ իրադարձությունների ժամանակ ինչ-որ մեկի եզրակացությունները, հարուցած մեղադրանքներն ու արտասանած անհիմն խոսքերը միշտ էլ իրենց տեղն են գտնում պատմության դատարանում: Հետագայում՝ մի օր, պատմությունը գրի առնելիս չի անտեսվելու այն, որ վարչապետն արգելել է լրագրողներին հուղարկավորման արարողությանը մասնակցել: Մենք ուզում ենք լրագրությամբ զբաղվել: Մենք չենք ուզում առնչվել ոստիկանների կողմից մեր դեմ դրված արգելքների և սահմանափակումների հետ: Բացի այդ` մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը հարցականի տակ դնի մեր հայրենասիրությունը»,- գրված է հայտարարության մեջ: