Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 01.22-ին, տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
ՏԿԱԻՆ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 87ՏT087 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 15 մ գլորվելով հայտնվել ներքևի երկրորդական ճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ղ.-ն (ծնվ. 1995թ.) և Թ. Ս.-ն (ծնվ.1987թ.) տեղում մահացել են, իսկ Ա. Հ.-ն (ծնվ. 1985թ.) և Ս. Հ.-ն (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: