Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Հրապարակ»-ը գրել է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
Երեք հավանական թեկնածուներից Գագիկ Հարությունյանը դեմ չէ, որ դառնա նախագահ, քանզի 98-ին հրաժարվեց դառնալ ՀՀ նախագահ, նրան նախագահի աթոռ են «պարտք»:
Հաջորդ թեկածուն` Արկադի Ղուկասյանը, նույնպես երկար է սպասել «այդ օրվան»: Եվ եթե ՀՀԿ-ում մինչ այդ համոզված պնդում էին, որ նախագահը լինելու է Արկադի Ղուկասյանը, երեկվանից մտմտում են, որ «հրեաները դժվար սխալվեին նման հարցում՝ Նալբանդյանը մենակ խաղացող չէ. նա լուրջ իգրոկ է նաև էն պատճառով, որ աներն ու աներձագը ԳՌՈւ-ի գեներալներ են, իսկ էդ հանաք բան չէ։ Կինն էլ, ասում են, հրեական արմատներ ունի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: