|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել դաշնակցական Կարեն Արշակյանը: ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ նշված համայնքում ընտրական իրավունք ունեցող 8864 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 4804 անձ կամ ընտրողների 54.20 տոկոսը:
Ինքնաառաջադրված ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը ստացել է 1463 ձայն՝ 174 ձայնով առաջ անցնելով Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Թորգոմ Սահակյանից: Իսկ Մարմաշեն համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Աշոտ Եղոյանը ստացել է 1201 ձայն: