Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ մանկապարտեզների և դպրոցների անվտանգության խնդրին: Նա նշեց, որ Արմավիրի մանկապարտեզներից մեկում երեքամյա երեխայի պատանդառության դեպքը վերհանեց այդ խնդիրները. վիճակը մտահոգիչ է, որովետև այսօր շատ հեշտ կարելի է մանկապարտեզ մտնել և հասնել անգամ մինչև երեխաների խումբ: Հետևաբար, ՄԻՊ-ի խոսքով, պետք է ապահովել նմանօրինակ հաստատությունների անվտանգությունը:
«Եղանակներից մեկը կարող է լինել տեխնիկական միջոցներով անվտանգության ապահովումը՝ փակ, կոդավորված դռներ, ինչպես ժամանակակից աշխարհում է արվում: Լուծումը պետք է շատ նուրբ լինի, քանի որ երեխաների հետ գործ ունենք, այն էլ` մանկապարտեզի»,- հավելեց Թաթոյանը:
Օմբուդսմենը նշեց, որ նախատեսում է ավելի մեծացնել այդ ուղղությամբ իրենց աշխատանքը, արդեն ունեն նոր գործառույթ, երբ խնդիրների դեպքում անարգել կարող են այցելել կրթական հաստատություններ: Թաթոյանն ասաց, որ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ-երի հետ պետք է աշխատանք տանեն՝ լուծումներ գտնելու համար: «Պետք է փորձենք հասկանալ կարիքները, ինչ կարգի միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը` իրավապահներն անգործություն են դրսևորում, երբ ընտանեկան վեճեր են լինում, օմբուդսմենն արձագանքեց, որ աշխատում են այդ ուղղությամբ, փորձում են հասկանալ, թե նախկինում կանխարգելիչ բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են: «Այս պահին, քանի որ քննություն է ընթանում, կանխակալ գնահատական չեմ կարող տալ: Այդ հարցին քննությունը պետք է պատասխանի»,- եզրափակեց նա: