Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հարցրեցին` դե՞մ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ մտահոգված է այդ հարցով, և երկուշաբթի օրը գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ներկայացնելով մի շարք հարցադրումներ:
«Ըստ օրենքի` կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում: Ես պարոն Նազարյանին հարց եմ ուղղել, թե ի՞նչ ֆորմատով է դա լինելու, ո՞ր շահագրգիռ մարմիններն են հրավիրվելու, որ լինի պատշաճ գործընթաց: Եվ միայն պատշաճ գործընթացներից հետո կանդրադառնամ բովանդակային հարցին»,- ասաց ՄԻՊ-ը:
Լրագրողները հարցրեցին` տեսնո՞ւմ է այստեղ մարդու իրավունքների խախտում: Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում պետք է ուսումնասիրվի` հայտում ողջամի՞տ են ներկայացրել տվյալները, թե՞ ոչ, գողացվա՞ծ ծախսեր են, թե՞ արդարացված, սպառողների հաշվին ճոխություն վայելող ծախսե՞ր են, թե՞ դրանք այնպիսի հիմնավորումներ են, որ եթե չվճարենք, կմնանք մթության մեջ: Այս բովանդակային հարցերի պատասխանը մենք չէ, որ պետք է տանք»:
Նա նշեց, որ երեկ ծանոթացել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիրքորոշմանը, և եթե հիմնավորվի, որ ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության, ճոխամոլության կամ որևէ այլ ոչ ողջամիտ պատճառներով սակագին է բարձրացվելու, իհարկե, այդտեղ կա մարդու իրավունքների ոտնահարում: