Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև 90 օր պետք է քննարկի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը և որոշի` արդյո՞ք դա հիմնավոր է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց էներգետիկայի քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը: Մեջբերելով ոլորտի նախարարի կարծիքը` նա նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է, բայց` ոչ արդարացված:
«Մենք այսօր չենք կարող դիմել «Գազպրոմ»-ին և խնդրել փոխել սակագինը, քանի որ, ըստ համաձայնագրի, Հայաստանը պետք է ֆիքսված սակագին ունենա»,- ասաց նա և հավելեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տենդենցը շարունակական է լինելու: Նրա խոսքով` ատոմակայանի նոր էներգաբլոկի գործարկման հետաձգումը ևս կարող է անելանելի վիճակի մեջ գցել ժողովրդին:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` սակագնի բարձրացման գործում մեծ է Կրեմլի ճնշումը: Ըստ նրա` ատոմակայանից ստացվող էլեկտրաէներգիան կարող է թանկացվել երկուսուկես դրամով:
Անդրադառնալով արևային կայանների ստեղծմանը` Արմեն Պողոսյանը նշեց, որ դա իրատեսական չէ, քանի որ եթե նման կայաններ ստեղծվեն, Հայաստանի կեսը կփակեն, քանի որ դրանք մեծ մակերես են պահանջում: