|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ժամանակ ունեցած իր դասախոսության ժամանակ ուշագրավ վերջաբանով է հանդես եկել: Նախագահն ասել է, որ պատմության ընթացքում և նոր ժամանակաշրջանում մենք դիմակայել ենք ամենաանհավատալի պայմաններում և շարունակել ենք մեր ընթացքը, ապա հավելել. «Պատերազմի սկզբնական շրջանում մի արտասահմանցի ինձ հարցրեց՝ իսկ ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Պատասխանեցի, որ մենք շատ բարեկամներ ունենք, բայց բացի ինքներս մեզնից և Տեր Աստծուց, ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չենք դնում: Այդ վստահությամբ մենք այսօր էլ շարունակում ենք կառուցել ժամանակակից պետություն, որը լինելու է ամուր և մրցունակ, ունենալու է բարձր տեխնոլոգիաներով և գերարդիական սպառազինությամբ զինված բանակ:
Եվ դուք հատուկ դերակատարում ունեք այս տեսլականը կյանքի կոչելու գործում: Ուզում եմ, որպեսզի բոլորդ գիտակցեք՝ այն ժամանակը, որ հատկացնում եք գիտելիք ձեռք բերելուն՝ ամենակարևոր ժամանակահատվածն է մարդու համար, և այդ ժամանակահատվածը պետք է արդյունավետ օգտագործել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է գիտելիք մատուցողի որակը. ես այստեղ որևէ վատ բան չեմ ուզում որևէ մեկին ասել: Բայց դա ժամանակ է, որ դուք պետք է գիտելիք կուտակեք: Առանց գիտելիքի՝ չկա առաջընթաց»: