|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չեչնիայում ռոսգվարդիայի աշխատակիցը կրակ է բացել իր չորս ծառայակիցների վրա, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ժամը 16-ի սահմաններում Շելկովսկայա շրջանում գտնվող զորամասում ավագ լեյտենանտը կրակ է բացել հենց զորամասի ներսում: Չորս ծառայակիցները զոհվել են: Կրակ բացած զինծառայողը մահացել է, երբ նրա վրա պատասխան կրակ են բացել: Ներկա պահին հանգամանքները պարզվում են: