|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանի Իսմայիլըի շրջանում այսօր գիշերվանից սկսած անկարգությունները չեն դադարում:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Իսմայիլը քաղաքում գիշերը անկարգություններ են ծագել, որոնք տևել են մի քանի ժամ: Գիշերը տեղի ունեցած ավտոպատահարից հետո քաղաքապետի որդու անհարգալից պահվածքը առաջացրել է շրջանի բնակիչների զայրույթը, որոնք անկարգություններ են հրահրել` այրելով քաղաքապետին պատկանող հյուրանոցը, շինություններ և մեքենաներ:
Contact.az-ը տեղեկացնում է, որ ցուցարարներին, որոնք պահանջում են քաղաքապետի հրաժարականը, կարգի հրավիրելու համար Իսմայիլըի են մտել ադրբեջանական ներքին զորքերը, որոնք կրակ են բացել նրանց ուղղությամբ: Ցուցարարները, իրենց հերթին, վառելիքով լցված շշեր ու քարեր են նետել զորքերի ուղղությամբ: Երկու կողմերն էլ տուժածներ ունեն:
Նշվում է նաև, որ զորքերը փակել են մուտքը դեպի Իսմայիլըի շրջան: Իշխանությունները նաև խստացրել են վերահսկողությունը համացանցի նկատմամբ: Նրանք ամեն կերպ ջանում են, որպեսզի կատարվածի տեսագրությունները չընկնեն համացանց: