Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում 80-ից ավելի ջրամբար կա, որոնցից 6-ն էներգետիկ նշանակության են, մյուսները՝ ոռոգման:
Ջրի հոսքի կարգավորման միջոց լինելուց զատ, ջրամբարները և դրանց հարակից տարածքները բարենպաստ միջավայր են անասնապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման համար:
Հեռու գտնվելով լճերից, գետերից և բնության այլ բարիքներից` հանրապետության որոշ բնակավայրերում մարդիկ ստիպված են օգտվել արհեստական բարիքներից, օրինակ` իրենց հանգիստն անցկացնել ջրամբարների հարակից տարածքներում: Արհեստական ջրամբարի և դրա շրջակայքի ստեղծած հնարավորություններից օգտվելու լավագույն օրինակներից մեկը վերջերս Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի գոտին է: Հայաստանյան ջրամբարների հարակից տարածքներում նույնպես հանգստի վայրեր կան, որտեղ մարդիկ հիմնականում օգտվում են ինքնաշեն տաղավարներից:
Ցավոք, տարածքում հանգստանալուց և կերուխում անելուց հետո աղբը բնության գրկում թողնելու ավանդույթը մեզանում ոչ միայն չի վերանում, այլև ընդլայնվում է:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող Աղբյուրակի կամ, ինչպես տեղացիներն են ասում` Ծովինարի ջրամբարը դրա վառ ապացույցն է: Աղբյուրակի ջրամբարը կառուցվել է 1953 թ., սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերով: Ջրատարողությունը 5,6 մլն խորանարդ մետր է, ջրի հայելու մակերեսը` 1,7 քառակուսի կիլոմետր: Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ:
Ջրամբարի մակարդակի իջեցման և բարձրացման հետևանքով առաջացած տիղմի հոտին գումարվում է տարածքում առկա բաց աղբավայրի գարշահոտությունը: Բանն այն է, որ այս ջրամբարի մոտով են անցնում միջհամայնքային երկու ճանապարհներ, և շատ հաճախ մարդիկ հենց մեքենայի միջից էլ նետում են աղբն ու աղտոտում տարածքը: Ջրամբարի մոտ անգամ ցուցանակ կա, որով զգուշացվում է՝ աղբ նետելու դեպքում տուգանք՝ 50.000 դրամ:
Yerkir.am-ի լրագրրողը ֆիքսել է ջրամբարին հարակից աղտոտված հատվածներից մի քանիսը: Համաձայնեք, որ այս պատկերը խամրեցնում է Ծովինարի հմայքը: