Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումը կայացել է Ժնևում, ժամեր առաջ:
«Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելութի, համադրմամբ կարող ենք փաստել.
1. Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։
2. Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։
3. Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։
4. Նախագահի կողմից ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում»: