|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկել են ՏԻՄ ընտրություններում իրենց մասնակցել-չմասնակցելու հարցը:
«Մենք դաշինքով քննարկել ենք այդ հարցը, լրջորեն վերլուծել խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում մեր արձանագրած արդյունքները և դրանց խոր վերլուծությամբ հանգել այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ պետք են որոշակի ուժեղացումներ, կադրային փոփոխություններ մարզերում, թիմերի փոխհամագործակցության որոշակի հարցեր է պետք ճշտել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով, և իրենք հույս ունեն, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Մանե Թանդիլյանը, նշեց, որ իրենք չէին ցանկանում օլիմպիական սկզբունքով մասնակցել: «Մենք պատրաստվում ենք մյուս ընտրություններին»,- ասաց նա: