Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 10:32
Աշխարհ

Վենեսուելայի կառավարությունը հրաժարվեց ընդդիմության հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելուց

Վենեսուելայի կառավարությունը հրաժարվեց  ընդդիմության հետ բանակցությունների նոր փուլին մասնակցելուց

Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել Բարբադոսում ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց: Օգոստոսի 7-ին համապատասխան փաստաթուղթն իր թվիթերյան էջում հրապարակել է Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության բանակցությունները նախաձեռնվել են մայիսին Նորվեգիայի միջնորդությամբ եւ շարունակվել հուլիսին կարիբյան Բարբադոս կղզում:

«Չնայած այն բանին, որ ընդդիմության պատվիրակությունը, որը նշանակել է (ընդդիմության առաջնորդ) Խուան Գուայդոն, արդեն գտնվում է Բարբադոսում բանակցություններին մասնակցելու համար, որոնք պլանավորված էին այս շաբաթ, (Վենեսուելայի) նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում է ընդունել չուղարկել իր պատվիրակությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ հրաժարման պատճառը «Վենեսուելայի նկատմամբ վտանգավոր եւ կոպիտ ագրեսիան է (ԱՄՆ-ի նախագահ) Թրամփի վարչակազմի կողմից, որին աջակցում է Բոլիվարյան Հանրապետության ընդդիմությունը, հայտնում է է ՏԱՍՍ-ը: