Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիվառոն շարունակում է զարմացնել իր հերթական նախաձեռնություններով: Սեպտեմբերի 30-ին ամփոփվեց Վիվառո Բլոտի կազմակերպած խոշոր շահումներով հերթական ակցիան: Խաղարկվում էին 2017թ. արտադրության Nissan Kicks ավտոմեքենա և մեծ դրամական մրցանակներ, որոնց համար պայքարը սկսվել էր ավելի քան 2 ամիս առաջ:
Բլոտի սիրահարները ակցիայի գործողության ժամանակահատվածում խաղալով Վիվառո Բլոտ՝ ստանում էին տոմսեր: Ամենաշատ տոմսեր ունեցող 64 մասնակիցներն իրավունք էին ստացել մասնակցելու օնլայն մրցաշարին, որտեղ եզրափակիչ անցած 8 մասնակիցները շահել էին եզրափակչի կենդանի մրցաշարի ուղեգրեր:
Ուժեղագույն ութ մասնակիցները ժամանել էին Վիվառոյի գլխավոր գրասենյակ՝ վիճարկելու գլխավոր մրցանակը՝ ավտոմեքենան: Միմյանց միջև թեժ պայքարից հետո պարզվեց նոր ավտոմեքենայի տիրոջ անունը՝ Արման Սիմոնյան:
Սակայն սա դեռ ամենը չէ: Մրցասպարեզ էին ժամանել նաև նշված ժամանակահատվածում ամենաշատ խաղեր անցկացրած 32 մասնակիցներ: Այս մրցաշարի լավագույն 8 մասնակիցները կիսեցին 1.000.000 դրամ մրցանակային ֆոնդը:
Իսկ մինչ այդ վիճակահանությամբ՝ Կենո սարքի միջոցով, պարզվել էին 1.500.000 և 1.100.000 դրամ մրցանակային ֆոնդերի շահողները: Նշենք, որ 1.500.000 դրամ շահեց մեկ մասնակից, ում տոմսերի թվանշանները ունեին առավելագույն համընկնում Կենո սարքից հանված պատահական թվերի հետ: Իսկ 1.100.000 դրամ մրցանակային ֆոնդը բաժանվեց առավելագույն համընկնում ունեցող 4 մասնակիցներ միջև:
Ակցիան ավարտվեց, բայց առջևում Վիվառո Բլոտի նոր նախաձեռնություններն են: Վիվառո Բլոտում խաղի սիրահարներին սպասվում են 10 նոր iPhone X հեռախոսներ և խոշոր դրամական մրցանակներով նոր մրցաշարեր: