|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15-ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:
Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:
Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները, առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես: