|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնը համատեղ ասուլիսով են հանդես եկել:Լրագրողները հարցրել են օրեր առաջ Նյու-Յորքում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին: Այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ աջակցում է համանախագահների ինչ-որ հետաքրքիր առաջարկություններին: Ինչի՞ մասին է խոսքը:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. « Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաև եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ: Համանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը:
Այլ հարցերի շուրջ, հատկապես, ինչ-որ առաջարկների, չի խոսվել: Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»: