|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ այդ երկիրը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում. հայտնում է Интерфакс-ը:
«Հարց, որը կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել եք ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում: (Որ դա արվում է) ՄԱԿ-ում ամրագրված սահմանների շրջանակներում»,- ասել է նա:
Նազարբաևը դիմել է Սերժ Սարգսյանին. «Դուք այդպես եք մտել ԱՀԿ»: «Եկեք հունիսի ընթացքում դա քննարկենք»,- ավելացրել է նա:
Նազարբաևը պարզաբանել է, որ, Ադրբեջանի կարծիքով, Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ, և որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից: Նա նշել է, որ իրենք նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից: