կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-27 12:21
Տնտեսական

Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել

Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել

Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից  ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։

Արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաև դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին«Էներգոիմպեքս» ՓԲԸ-իև «ԳլոբալԻնթերնեյշոնալԷներջի» կորպորացիայիմիջևստորագրված՝ՀայաստանիևՎրաստանիմիջևէլեկտրաէներգիայիփոխհոսքերիրականացնելուվերաբերյալպայմանագրի կնքման արդյունքում, ինչըթույլէտվել օպտիմալացնելՀայաստանումէլեկտրականէներգիայիարտադրմանևսպառմանռեժիմները։

Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչև տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։

Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն