կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 14:02
Տարածաշրջան

Թուրքիայի օդուժը Իրաքյան Քուրդիստանում գործողություն է իրականացրել

Թուրքիայի օդուժը Իրաքյան Քուրդիստանում գործողություն է իրականացրել

Իրաքյան Քուրդիստանում, անկախության հանրաքվեին ընդառաջ, Թուրքիայի օդուժը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան օպերացիա է իրականացրել Զափ, Ավաշին և Բասյան շրջաններում (Իրաքյան Քուրդիստան). տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Haberler.com» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր  շտաբի տրամադրած տեղեկատվությանը, նշում է, որ օպերացիայի ընթացքում հրթիռակոծվել են նշյալ շրջաններում գտնվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: Ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ և զինամթերք:

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի Քանդիլ շրջանում էլ  գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան:

Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին՝ համարելով, որ դա  Իրաքի Սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է: Հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ):