|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ըստ «Timeturk» լրատվամիջոցի՝ ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովի ժամանակ, Էրդողանը ասել է, որ «ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Իրաքի հյուսիսային հատվածի անկախության համար, կդիտվի որպես Իրաքի տարածքային ամբողջականության խախտում». տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ Էրդողանի՝ դա ոչ միայն սխալ քայլ կլինի, այլև վտանգ կստեղծի տարածաշրջանի համար: «Մենք այդ տարածաշրջանում աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Այս ճգնաժամային իրավիճակում նման քայլի գնալը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ անկախության հանրաքվեն դատապարտել էին մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Բարզանին հունիսի 7-ին հայտարարեց, որ իրենք պատրաստվում են սեպտեմբերի 25-ին անցկացնել անկախության հանրաքվե: