Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
«Ժողովուրդը» գրում է. «Շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել:
Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր: Եվ շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, եւ Մարինե Խաչատրյանի հայցն ընդդեմ Մարգար Օհանյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին հայցը մերժեց:
Ասել է, թե ՃՈ նախկին պետը հաղթեց դատարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում