Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով:
Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր վարչական դատարան ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտում է համարվում առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Արդյունքում, վարչական դատարանը շուրջ 1 տարի քննելով գործը որոշել է մերժել նախկին քաղաքապետի ներկայիս փոխնախարար Հրաչյա Սարգսյանի հայցը: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված եւ որոշումը բողոքարկել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ նիստերը շարունակվում են: Տեսնենք, թե ինչ կստացվի այս դեպքում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։