| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի 87 QV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Հ. Հ.-ին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: