ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը: Նա պարգևատրվել է Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը պարգևատրվել Հայրենիքի շքանշանով:
Հիշեցնենք՝ Հայրենիքի շքանշանը տրվում է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: