|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգելու է երկրի ԱԳՆ-ին` ամերիկյան դատարան դիմել ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության առգրավման պատճառով: Այդ մասին նա ասել է Չինաստանում մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Независимая газета-ն:
«Ինչ վերաբերում է շենքերին (ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական առաքելության), ապա դա իսկապես աննախադեպ բան է: Ամերիկյան կողմը ՌԴ-ին զրկել է իր սեփականությունից օգտվելու իրավունքից: Դա ռուսակակն կողմի սեփականության իրավունքի ակնհայտ ոտնահարում է: Այդ պատճառով ես նախ կհրահանգեմ ՌԴ ԱԳՆ-ին` դիմել դատարան: Կտեսնենք` ինչպես է աշխատում ամերիկյան գովերգված դատական համակարգը»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄՆ իշխանությունները պահանջել էին փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսությունը և Վաշինգտոնում ու Նյու Յորքում առևտրային ներկայացուցչությունները: