|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը վաղը «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Դանիայի ընտրանու հետ։
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Ինչի՞ համար ենք խաղադաշտ դուրս գալու վաղը:
-Հաղթելու:
-Ռումինիայի հետ խաղում նոր խաղային սխեմա կիրառեցիք։ Ինչպե՞ս կգնահատեք հավաքականի խաղը։
-Մինչև կարմիր քարտը մեզ մոտ լավ էր ստացվում։ Կարողանում էինք և լավ պաշտպանվել, և գրոհներ կազմակերպել, կարմիր քարտ ստանալուց հետո սկսեցինք այլ տակտիկայով գործել։
- Կարմիրից հետո հարձակվող դուրս բերեցի խաղադաշտ, ֆուտբոլիստներին ցույց տալու, որ դեռ շանսեր ունենք: Կարծում եմ՝ մինչև 92 րոպեն շատ լավ ստացվեց, բայց հոգնածությունն ու մրցակցի անտանելի ճնշումը վերածվեց գոլի:
Հարցին, թե գո՞հ է մարզիչը Մխիթարյանի խաղից, Պետրոսյանը պատասխանեց․ «Կարծում եմ, Մխիթարյանը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք կատարեց: Նայեք վիճակագրությանը և կտեսնեք, որ նա առաջին տեղում է իր վազած կիլոմետրով»: