Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, այս անգամ` Ժաքլին Քենեդիի կերպարով:
Ֆոտոսեսիան անցկացվել է Նյու Յորքի National Arts Club-ում, իսկ լուսանկարները հեղինակել է Սթիվեն Քլայնը։ Հայտնի լուսանկարիչը նշել է, որ այդ ֆոտոշարքով ցանկացել է ընդգծել Քիմի կանացիությունը, ուժն ու հարգանքը նրա նկատմամբ։
«Քիմը քամելեոն է, նա հեշտորեն վերածվում է անհրաժեշտ կերպարի: Նա ժամանակակից աշխարհի մուսան է», - նշել է հայտնի լուսանկարիչը։
Քիմը լուսանկարվել է Michael Kors-ի` 2000 դոլար արժողությամբ զգեստով։
Քիմի ու նրա դստեր՝ Նորթի մասնակցությամբ ֆոտոշարքը համացանցում մեծ հավանության է արժանացել, իսկ ոմանց կողմից` քննադատությունների՝ նրա՝ զգալիորեն մուգ մաշկի պատճառով:
Ամերիկյան ամսագրերը Քարդաշյանի նոր ֆոտոշարքն անվանել են «ԱՄՆ-ի առաջին տիկին»: