|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին որոշումը, որով լուծվում է երեք դպրոցներից 2-ը միավորման հարցը: Մեկ այլ որոշմամբ միաձուլվում են Կոտայքի մարզի Փյունիկի և Արտավազի միջնակարգ դպրոցները, որտեղ սակավ է աշակերտների թիվը: Առաջարկները ստացվել են հենց տեղերից: Երրորդ որոշմամբ հաստատվեց Զովաշեն և Հատիս գյուղերի դպրոցների միավորման հարցը:
Վարչապետը հավելեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա սարսափելի տատանում` մեկ աշակերտի վրա ծախսվող գումարի հետ կապված` 80 հազար դրամից մինչև 7 միլիոն դրամ: Տարբերվում է նաև դպրոցների ծանրաբեռնվածության աստիճանը, մինչդեռ հաստատուն ծախսերը մնում են նույնը: Այս ամենի արդյունքում կրթության որակը չի բարելավվում: